С-400-ի մատակարարման ժամանակացույցը Թուրքիա շարունակվում է ըստ ծրագրի, ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը՝ հերքելով հետաձգումների մասին հաղորդագրությունները, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ՝ Haberturk հեռուստաալիքը վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հաղորդել է, որ С-400-ի մատակարարումները կարող են հունիսին տեղի չունենալ:

«ԶԼՄ-ի հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան С-400-ի ուշացումը գնահատում է որպես ԱՄՆ-ի կողմից խնդրանք, չի համապատասխանում իրականությանը», - ասել է Աքսոյը՝ հավելելով, որ Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանքային խմբի մասին առաջարկը դեռ մնում է ուժի մեջ: