ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեն ուրախացնում Իսրայելի վերջին ներքաղաքական իրադարձությունները, փոխանցում է Reuters-ը:
«Իսրայելը խրվել է իր ընտրությունների մեջ,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը: - Նրանք պետք է այս հարցը լուծեն: Բիբին (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն) ընտրվել է, եւ հիմա նրանք կրկի՞ն պետք է անցնեն այդ գործընթացը: Մեզ դա չի ուրախացնում»:
Իսրայելցի օրենսդիրներն անցած շաբաթ քվեարկել էին խորհրդարանն արձակելու օգտին՝ ճանապարհ բացելով սեպտեմբերի 17-ին նոր ընտրությունների համար այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն չկարողացավ մինչեւ անհրաժեշտ ժամկետ կոալիցիոն կառավարություն կազմել:
Ապրիլի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնց ժամանակ Բենիամին Նեթանյահուն հաղթել էր, այդքան արագ կրկին ընտրությունների գնալու անհրաժեշտությունը ցուցադրել է առաջնորդի նոր թուլությունը, որը վերջին տասնամյակում իշխանության է եղել:





























