ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ համատեղ խոշոր զորավարժությունները վերսկսելու անհրաժեշտություն դեռ չկա, որոնք անցյալ տարի կասեցվել էին, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ բանակցություններից հետո կասեցրել էին մի շարք համատեղ զորավարժություններ: Սակայն ադ ժամանակվանից ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցություննեչրը փակուղի են մտել

«Չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է», - լրագրողներին ասել է Շանահանը:

Նրա խոսքով Կորեական թերակղզում զորքերը անհրաժեշտ մարտական պատրաստություն ունեն՝ չնայած զորավարժությունների դադարեցմանը: Նա հավելել է, որ Հարավային Կորեայում քննարկումներից հետո նա ասելիք կունենա: Նա Հարավային Կորեայում կհանդիպի իր հարավկորեացի գործընկերոջ եւ ԱՄՆ ԶՈՒ ղեկավարի հետ:

Թրամփը հանկարծակիի էր բերել ամերիկյան պաշտոնյաներին, երբ Կիմի հետ առաջին գագաթնաժողովից հետո հայտարարել էր Հարավային Կորեայի հետ զորավարժությունների դադարեցման մասին:

Հանոյում այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումը  կողմերի տարաձայնություննների պատճառով ձախողվել էր: