ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Մակեդոնիային շնորհակալություն է հայտնել բարեփոխումների անցկացման համար, որոնք անհրաժեշտ են հաջորդ տարի Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին միանալու համար, հաղորդում է Reuters-ը:

«Մենք պատրաստ ենք ողջունել Հյուսիսային Մակեդոնիային»,- Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ստոլտենբերգը:

Փետրվարին ՆԱՏՕ-ի անդամները համաձայնագիր էին ստորագրել, որը նախկին Հարավասլավական հանրապետությանը թույլ է տալիս դառնալ ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը:

Հյուսիսային Մակեդոնիան ծրագրում է մեծացնել պաշտպանական ծախսերը համախառն ներքին արդյունքից մինչեւ 2%՝ մինչեւ 2024 թվականը: Այժմ այն կազմում է 1%:

Սլովենիան, Խորվաթիան եւ Չեռնոգորիան արդեն միացել են ՆԱՏՕ-ին:  

Անցած շաբաթ Եվրոպական հանձնաժողովը Հյուսիսային Մակեդոնիային պաշտոնապես առաջարկել էր սկսել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: