Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե իր կառավարությունը չլուծի արտահերթ ընտրությունների հարցը, հաղորդում է Գազետա-ն՝ ANSA-ի վրա հղումով: 

Գործակալության տեղեկություններով՝ նման սպառնալիքով նա դիմել է իր երկու տեղակալներին՝ Մատեո Սալվինիին և Լուիջի Դի Մայոյին:

Իտալիայում քննարկում են այն հարցը, թե արդյոք երկիրը պետք է արտահերթ ընտրություններ անցկացնի կամ պահպանի ներկայիս կառավարությունը: