Շրի Լանկայի կառավարությունում իսլամ դավանող նախարարները հրաժարական են տվել՝ մուսուլմանների վրա հարձակումների ֆոնին, որոնք չեն դադարում ապրիլի վերջին քրիստոնեական եկեղեցիներում իրականացված պայթյուններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ը:
Ըստ տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ հրաժարական է տվել 9 մարդ, ներառյալ՝ մի քանի նախարար եւ 2 նահանգապետ:
Ավելի վաղ լանկիական Մուսուլմանական կոնգրեսի ղեկավար Ռաուդ Հակիմը Twitter-ում գրել էր, որ «մուսուլման բոլոր նախարարները, նրանց տեղակալները, ինչպես նաեւ պետական նախարարները, որոնք իսլամ են դավանում, հրաժարական կտան Շրի Լանկայի կառավարությունում»:
Նա դիմել էր երկրի իշխանություններին՝ պահանջելով վճռական միջոցներ ձեռնարկել՝ մուսուլմանական հանրության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար:





























