ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Միխալկային։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստարտափ ընկերությունների գործեունությանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին։

Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է ԵԱՀԿ նախագահության կողմից մշակվող մի շարք ծրագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են աջակցություն տարածաշրջանային ստարտափ կազմակերպություններին: Դեսպանի խոսքով՝ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ երկխոսության հաստատմանը,  գործարարների միջեւ շփումներին համատեղ ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրներին, մաքսային անցակետերի խոչընդոտներին եւ հնարավոր կարգավորումներին։