Մահացել է Իսրայելի նախագահի կինը՝ Նեհամա Ռիվլինը։ Նա վախճանվել է դոնորական թոքի փոխպատվաստումից մի քանի ամիս հետո, տեղեկացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր։
«Իսրայելի քաղաքացիների հետ միասին տիկինս՝ Սառան, եւ ես խոր ցավակցություն ենք հայտնում նախագահի տիկնոջ՝ Նեհամա Ռիվլինի մահվան առիթով։ Մենք բոլորս աղոթում էինք նրա ապաքինման համար վերջին շրջանում, երբ նա պայքարում է իր կյանքի համար»,- ասված է Նեթանյահուի անունից արված հայտարարությունում։
Տարեսկզբին նախագահի կինը թոքի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել։ Նա թոքային ֆիբրոզ ուներ, որով տառապում էր մի քանի տարի։





























