Երկու մարդ մահացել, եւս երկու հարյուրը տարհանվել են Ֆրանսիայի հարավում հզոր ջրհեղեղների եւ անձրեւների արդյունքում: Մարտի 16-ին ֆրանսիացի օդերեւութաբանները վտանգի «նարնջագույն» մակարդակ (4-ից 3 բալլ) են հայտարարել երկրի հարավային յոթ դեպարտամենտներում:

Ամենից շատ մարդկանց տարհանել են Կյուսակ՝Օդ քաղաքում` 97 մարդու: Որոշ բնակավայրերում ջուրը բարձրացել է մինչեւ 4 մետր:

Արեւելյան Պիրինեյներ դեպարտամենտում տարերքի արդյունքումզ ոհվել են երկու վարորդներ, որոնց մեքենաները քշել է հեղեղը: