Եվրամիության կողմից իրականացվող ֆինանասավորման շրջանակներում մինչեւ 2013 թվականը կարդիականացվեն հայաստանյան 12 քոլեջներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԳՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը։

Նրա խոսքով, Երեւանում կվերանորոգվեն եւ կարդիականացվեն 2, հանրապետության մարզերում՝ 10 քոլեջներ։ «Ֆինանսավորումը (ընդհանուր առմամբ 15 մլն եվրո) կիրականացվի երեք փուլով, ընդ որում, ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2007 թվականին։ Այդ փուլի համար գերատեսչությանը հատկացված 5 մլն եվրոն տրամադրվել է քոլեջները նորագույն տեխնոլոգիաներով եւ լաբորատոր սարքերով ապահովելու համար»,- հստակեցրեց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ ներկայունմ ս իրականացվում է ծրագրի երկրորդ՝ քոլեջների վերանորոգման փուլը։

Միջին մասնագիտական կրթության վարչության պետը նաեւ տեղեկացրեց, որ ԵՄ ֆինանասավորման շրջանակներում կվերապատրաստվեն նաեւ  քոլեջների ղեկավարներն ու դասախոսները։