Թուրքիայի Մերսին նահանգի Գյուլնարի քաղաքապետ Ահմեդ Գյունելը եւ եւս 4 հոգի ձերբակալվել են:
Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ` ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ քաղաքապետն ու մյուս անձիք ձերբակալվել են քաղաքապետարանի համար տեխնիկայի գնման մրցույթում մեքենայություններ իրականացնելու մեղադրանքով:




























