ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայտարարել է Լիբիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտու ստեղծման մասին` ընդդիմության վերահսկողության տակ գտնվող քաղաքների ռմբահարումները կանխելու եւ տեղական բնակչության անվտանգությունն ապահովելու համար, գրում է «ՌԻԱ Նովսոտին»:
Մարտի 17-ին ընդունված բանաձեւը նախատեսում է լիբիական օդուժի համար օդային տարածքի փակում, Լիբիայի նավթային ընկերությունների եւ կենտրոնական բանկի հաշիվների սառեցում:
№1973 բանձեւի նախագիծը նախաձեռնվել է Լիբանանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից եւ քննարկվել է երեք օր: Քվերակության ժամանակ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 10-ը կողմ են արտահայտվել, հինգը, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան, ձեռնպահ: Բնաձեւի ընդունման համար բավարար է 9 «կողմ»-ը` առանց վետոյի:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերից Լիբիայիում բողոքի զանգվածային ցույցեր են` Քադաֆիի հեռացման պահանջով: Միջազգային կազմակերպությունների տվյալներով` կառավարական եւ ընդդիմադիր ուժերի բախումների հետեւանքով զոհերի թիվը հասնում է հազարների:





























