Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ռադիոուղերձով դիմել է երկար ժամանակ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Բենգազի քաղաքի բնակիչներին`զգուշացնելով, որ իր զորքերը «կգան այս գիշեր»:

«Ոչ ոքի չենք խնայի», –հայտարարել է Քադաֆին, գրում է Gazeta.ru-ն: Նա նաեւ ասել է, որ իր ուժերը կստուգեն յուրաքանչյուր տուն` ընդգծելով, որ խաղաղ բնակիչներին ոչինչ չի սպառնում:

Քադաֆին հրամայել է բանակին չհետապնդել այն ապստամբներին, ովքեր զենքը վայր կդնեն եւ կթողնեն Բենգազին մինչեւ գիշեր: Դեռ անցած շաբաթ լիբիական իշխանությունները համաներում էին խոստացել ապստամբների կողմն անցած զինծառայողներին: