ԱՄՆ Կնոգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Աֆղանստանից զորքերը անհապաղ հանելու վերաբերյալ բանաձեւի նախագիծը:
Այդ օրինագծի նախաձեռնությամբ հանդես էր եկել դեմոկրատ-կոնգրեսական Դենիս Քուսինիչը, ով համարվում է ամենաարմատական լիբերալը Կապիտոլիումի բլուրում: Նա վստահ է, որ ե´ւ Ջորջ Բուշը ե´ւ Բարաք Օբաման խախտել են 1973 թվականին ընդունված ռազմական լիազորությունների մասին օրենքը եւ հստակ համաձայնություն չեն ստացել Կոնգրեսից Աֆղանստանում ռազմական գործողություններ սկսելու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախկինում Քուսինիչը մեկ անգամ էլ էր նման նախաձեռնությամբ հանդես էր եկել, սակայն այդ չէր արժանացել Կոնգրեսի անդամների հավանությանը: Այս անգամ քվեարկության ժամանակ նրան աջակցել էր 93 կոնգրեսական՝ հիմնականում դեմոկրատներ: Դեմ էր քվեարկել 321 կոնգրեսական:




























