Զինված ուժերը կրակ են բացել Աբիջանի շրջաններից մեկի վրա:
Դաժան մարտեր են եղել մարտի 16-ին Կոտ դ՝Իվուարի տնտեսական մայրաքաղաք Աբիջանում: Հրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 25, վիրավորվել 45 մարդ:
Զինված ուժերը, որ հավատարիմ են գործող նախագահ Լորան Գբագբոյին, սպանել են Ալասան Ուատտարայի կողմնակիցներին, հաղորդում է «Վեստին»:





























