Ռազմատենչ հայտարարությունները քաղավիացիայի վերաբերյալ պարզապես անհիմն են, քանի որ բոլոր հարցերն այդ ոլորտում լուծվում են միջազգային փաստաթղթերի հիման վրա: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարությանը, թե «պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավերը»:
«Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղի մեր օդային տարածքը փակ է: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն` նախատեսվում է այդ տարածքում վայրէջք կատարվող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում», շեշտել էր Մամեդովը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ մայրաքաղաքի օդանավակայանը կսկսի գործել մայիսի 9-ին:





























