Վրաստանը, որն արդեն մեկ հեղափոխություն ապրել է, կանգնած է նոր հեղափոխական իրադարձությունների շեմին: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանում ընդդիմադիր «Ժողովրդական ժողով» շարժման ղեկավար Նինո Բորջանաձեն:
Նրա խոսքով, հեղափոխական իրավիճակը Վրաստանում սադրում է «ոչ խելամիտ» կառավարությունը: Ընդ որում, Բուրջանաձեն նշել է , որ մտադիր չէ կրկնել Եգիպտոսի ու Թունիսի իրադարձությունների փորձը, սակայն հավելել է, որ վրացական ընդդիմությունը հակված է գնալ դեպքերի զարգացման իրավական ճանապարհով, որի դեմ իշխանությունները չեն կարող առարկություններ գտնել:
Բացի այդ, Բուրջանաձեն վստահ է, որ միջազգային հանրությունը կաջակցի նոր վրացական հեղափոխականներին՝ «իշխանություններին ժողովրդավարական ճանապարհով փոխելու» գործում:





























