Հաջորդ տարին Վրաստանի համար եվրաինտեգրման տեսանկյունից շատ կարեւոր է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նրա խոսքով, 2008 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի որոշումը, ըստ որի Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ, օրակարգում է:
«Եվրաինտեգրմանն ուղղված Վրաստանում ժողովրդավարական փոփոխությունները պետք է շարունակվեն: 2011 թվականն այդ հարաբերություններում կարեւոր է: Վրաստանում ընթացող գործընթացները կվերահսկվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից, իսկ Դաշինքը ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության շրջանակներում կօգնի այդ փոփոխությունների իրականացմանը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է Վրաստանից անջատված Աբխազիային եւ Հարավային Օսիային, Ապաթուրայի խոսքով, այդ հակամարտություններին խաղաղ լուծում կտրվի:



























