Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս չլռել` Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այս մասին, ըստ վրացական «Պիրվելի» գործակալության, Վրաստանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ում, Բրուկինգսի համալսարանում ելույթի ժամանակ:

«Ամեն մի բառը, որը հնչում է այստեղ՝ Վաշինգտոնում, նման իրավիճակների ժամանակ շատ կարեւոր է»,-ընդգծել է Վրաստանի նախագահը:

Նրա խոսքով, Լիբիայի իշխանությունների եւ ժողովրդի առճակատումից պետք է իրենց սեփական ենթադրությունները անեն թե´ Արեւմուտքի երկրները, թե´ Արեւելքի: