Վրաստանը ծրագրում է նոր ճանապարհ կառուցել, որը վրացական նավահանգիստները (Փոթին, Բաթումին) եւ Սեւ ծովի տուրիստական կենտրոնները կմիացնի Հայաստան-Վրաստան ավտոմայրուղուն: Այս մասին, ըստ վրացական «Պիրվելի» գործակալության, հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:
Նախարարի խոսքով, այդ ճանապարհը հարմար կլինի ոչ միայն հայ զբոսաշրջիկների, այլեւ Ախալքալաքի բնակիչների համար:




























