Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ արաբական երկրները Քադաֆիին վերջնագիր են ուղարկել` պահանջելով անհապաղ դադարեցնել երկրի բնակչության դեմ հարձակումները եւ կիրառել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանձեւի պահանջները:

Հակառակ դեպում, ինչպես նշվում է վերջնագրում, Արեւմուտքի երկրները ստիպված կլինեն Լիբիա ռազմական միջամտության միջոցառումներ ձեռնարկել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լիբիայի իշխանությունները մարտի 18-ին հայտարարել էին խռովարարների նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին` ՄԱԿ բանաձեւի ընդունման  հետ կապված:

Իր հերթին Մուամար Քադաֆին ՄԱԿ ԱԽ բանաձեւը համարել է «անպատկառ գաղութարություն» եւ հայտարարել, որ դրան «արդարացում չկա»: «Դա անպատկառ գաղութարարություն է: Դրան արդարացում չկա: Այն լրջորեն կազդի  միջերկրածովյան տարածաշրջանի եւ Եվրոպայի վրա», - ասել է Քադաֆին:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից հինգշաբթի ընդունված բանձեւը նախատեսում է Լիբիայի օդային տարածքի փակում, ինչպես նաեւ արգելք` լիբիական օդուժի թռիչքների վրա: Լիբիական իշխանությունները դիտորդներ են հրավիրել Թուրքիայից, Հունաստանից, Մալթայից` հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: