Մեքսիկայի կառավարությունը մտադիր է զբոսաշրջիկներին գրավել մայաների կանխատեսումների օգնությամբ, ըստ որի 2012-ի թվականին աշխարհի վերջն է: Այս  մասին հայտնել է երկրի զբոսաշրջության նախարար Գլորիա Գեվարան:

Նրա խոսքով, նախատեսվում են զանազան միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավոր կլինի բազմատեսակ տեղեկատվություն ստանալ մայաների ավանդույթների եւ պատմության մասին, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Մայաների օրացույցի համաձայն, 2012 թվականին մարդկությունն, իբր, սկսում է զարգացման նոր փուլի անցնելու քննություն հանձնել, որը կձգվի մինչեւ 2053 թվականը: Շատերը ենթադրում են, որ անցման փուլի ժամանակ կարող են փոփոխվել Երգրագնդի բեւեռները, որի  էլեկտրամագնիսական դաշտը կարող է «անջատվել» երեք օրով: