Ռազմական օդանավը մարտի 19-ին հարվածներ է հասցրել Լիբիայի Բենղազի քաղաքի հարավարեւմտյան հատվածին, հատկապես ապստամբների ռազմական բազաներին։
Օդուժի հարվածներից երկու ծխի ամպ է բարձրացել: Ավելի վաղ նշվում էր, որ կառավարական զորքերը Բենղազիից ընդամենը 20 կմ հեռավորության վրա են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 18-ի գիշերը Լիբիայի օդային տարածքը հայտարարել էր ոչ թռիչքային գոտի, որպեսզի կանխի ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքների ու բնակավայրերի ռմբահարումները եւ փրկի խաղաղ ժողովրդին։
Լիբիայի իշխանությունները հիգշաբթի հայտարարել էին, որ դադարեցնում են բոլոր տեսակի մարտական գործողությունները, սակայն մի քանի ժամ անց «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Քադաֆիի զորքերը մոտենում են Բենղազի քաղաքին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ, քաղաքի մատույցներում արդեն սկսել են մարտերը ապստամբների եւ Լիբիայի անվտանգության ուժերի միջեւ։





























