Վերջին շրջանում մայրաքաղաքում շատացել են աջակողմյան ղեկով մեքենաները։ Օրենսդրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ձախակողմյան երթեւեկություն, իսկ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Երկիր»-ին հայտնել են, որ այդ հարցով իրենք որեւէ առնչոթյուն չունեն, երթեւեկության նշաների տեղադրումն արվում է ճանապարհատրանսպորտայի ստիկանության հետ համատեղ։ Ըստ ՀՀ պետեկամուտների վարչության մաքսային պետական ծառայության՝ 2001-2010 թվականների արտաքի առեւտրով Հայաստան ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ հաշվետվության՝ Հայաստան է ներկրվել մոտավորապես 170-175 հազար ավտոմեքենա։ Մաքսայինը չի տիրապետում այդ թվերին եւ չգիտի, թե դրանցից քանիսն է եղել աջակողմյան ղեկ ունեցող։