Լիբիայի ընդդիմությունն այսօր՝ մարտի 19-ի առավոտյան Բենղազի քաղաքի մոտ կառավարական զորքերին պատկանող մի օդանավ է խփել, հաղորդում է Ske News հեռուստաալիքը: Այսօր ավելի վաղ Al-Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Մուամար Քադաֆիի ուժերը մոտեցել են Բենղազիի արեւմտյան մատույցներին, հաղորդում է NEWSru.com-ը:

Sky News-ը online ռեժիմով ցուցադրում է, թե ինչ է կատարվում քաղաքում:  Կադրերում երեւում է սեւ ծխի ամպ, որը օդ է բարձրանում քաղաքի սահմաններից դուրս գտնվող տարածքից: Հեռուստաալիքիթղթակցի խոսքով, ծուխը բարձրանում է այն վայրից, որտեղ ընկել է ապստամբների կողմից խփված Քադաֆիի զորքերին պատկանող օդանավը:

Sky News-ի մեկնաբանները կարծում են, որ լիբիական կառավարական ուժերը փորձում են գրավել Բենղազին նախքան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի  ավիացիան կռմբահարի իշխանական ուժերի օբյեկտները: Հեռուստաալիքի կարծիքով, այսօր տեղի ունեցող դեպքերը կարագացնեն Արեւմուտքի կողմից Քադաֆիին հասցվելիք հարվածները:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 18-ի գիշերը Լիբիայի օդային տարածքը հայտարարել էր ոչ թռիչքային գոտի, որպեսզի կանխի ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքների ու բնակավայրերի ռմբահարումները եւ փրկի խաղաղ ժողովրդին։

Լիբիայի իշխանությունները  հիգշաբթի հայտարարել էին, որ դադարեցնում են բոլոր տեսակի մարտական գործողությունները, սակայն մի քանի  ժամ անց «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Քադաֆիի զորքերը մոտենում են Բենղազի քաղաքին։ Հեռուստաալիքի փոխանցմամբ,  քաղաքի մատույցներում արդեն սկսել են մարտերը ապստամբների եւ Լիբիայի անվտանգության ուժերի միջեւ։