Եմենում մի շարք հուզումների ֆոնին այդ երկրի նախագահ Ալի Սալեհը պաշտոնանկ է արել կառավարությանը: Մարտի 18-ին նախագահը հայտարարել էր երկրում արտակարգ դրության մասին, քաղաքացիական բնակչությանն արգելվում է զենք կրել:

Եմենի նախագահի այդ հրամանը ընդունվել է մայրաքաղաք Սանայում հակակառավարական ցույցի մասնակիցների վրա ուժայինների կողմից կրակ բացելուց ժամեր հետո: Օպերացիայի արդյունքում զոհվել էր 40 մարդ: Առնվազն 13 մարդ մարմնական վնասվածք էր ստացել մարտի 19-ին Մուալա քաղաքում ցուցարարների վրանները տեղահանելու օպերացիայի ժամանակ:

Փետրվարի սկզբից Եմենի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում 1978թ-ից երկիրը ղեկավարող նախագահ Ալի Սալեհի հրաժարականի պահանջով: