Օդային հարվածի արդյունքում ամբողջությամբ ավերվել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի` Տրիպոլիում գտնվող նստավայրերից մեկի շենքը:
Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը լրագրողներին հայտնել է, թե շենքի ուղղությամբ հրթիռային արկեր են բաց թողնվել: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տարել են այն վայրը, որտեղ գտնվել է շենքը, գրում է Lenta.ru-ն:
Կառավարության ներկայացուցիչը մեղադրել է միջազգային կոալիցիային: Նա վրդովմունք է հայտնել «բարբարոսական ռմբահարման» կապակցությամբ` ասելով, որ շենքում գտնվել են խաղաղ բնակիչներ: Ռմբահարման զոհերի կոնկրետ թիվ չի նշվել: Ըստ Իբրահիմի` խոսքը «հարյուրավոր խաղաղ բնակիչների մասին է», ովքեր գտնվել են շենքում եւ դրա մոտակայքում:
Ի դեպ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մարտի 20-ին հայտնել էր, թե օդային հարվածների միջոցով Քադաֆիին սպանելը «անխոհեմ» կլիներ:





























