Իսրայելական իշխանություններն ընդունել են, որ պաղեստինցի ինժեներ Դիրազ Աբու Սիսին գտնվում է իրենց հատուկ ծառայությունների ձեռքին, հաղորդում է Haaretz-ը:
Աբու Սիսին Գազայի հատվածում գտնվող հիմնական էլեկտրակայանի տեխնիկական տնօրենն է, ամուսնացած է ուկրաինուհու հետ եւ նրա հետ բնակվում է անկլավում:
Նա անհետացել էր փետրվարի 19-ին: Կինը պատմել էր, որ այդ գիշեր նա եղել է Խարկով-Կիեւ գնացքում, սակայն այդպես էլ տեղ չի հասել: Ուղեկցորդը հայտնել է, որ գիշերը երկու անհայտ անձինք մտել են վագոն եւ տարել օտարերկրացուն:
Ինժեների կինը նշել է, որ բոլորը` թե իսրայելական իշխանությունների ներկայացուցիչները, թե փաստաբանը հրաժարվում են հայտնել, թե ինչում է մեղադրվում Աբու Սիսին` հղում կատարելով այդ գործով նյութերը չհրապարակելու մասին դատարանի կարգադրությանը: Վարկածներից մեկով նա կապված է ՀԱՄԱՍ շարժման հետ:





























