Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքում ցուցարարները շենք են այրել, որտեղ տեղակայված են եղել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակը, արդարադատության պալատը եւ մի քանի ոստիկանական տեղամասեր:
Հեռահաղորդակցության «Սիրիաթել» ընկերության երկու գրասենյակներում եւս ավերածությունենր են իրականացվել: Ընկերությունը ղեկավարում է նախագահի զարմիկը` խոշոր գործարար Ռամի Մահլյուֆը, գրում է Vesti.ru-ն:
Հակակառավարական ցույցի մասնակիցներին միացել են մերձակա գյուղերի բնակիչները: Իշխանությունները ձեռնարկել են քայլեր` Սիրիայի հարավային նահանգում իրավիճակը կարգավորելու համար: Քաղաքի անվանի անձինք հանդիպել են իրավիճակն ուսումնասիրելու համար Դամասկոսից ժամանած պատվիրակության հետ եւ ներկայացրել են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական պահանջներ:
Դերայում ցույցեր են անցկացվում մարտի 18-ից: Այդ օրը զոհվել էր 4 ցուցարար:





























