Մեքսիկական ծոցի ջրերի մակերեսի հայտնված տարօրինակ բիծն ուսումնասիրելու համար ԱՄՆ-ի ափամերձ պահանության ծառայությունը ստուգումներ է սկսել։ Ծառայության աշխատակիցները անհանգստացած են, որ բիծը կարող է նավթի արտահոսքի նշան լինել:

«Ջրում անհայտ տարրեր կան։ Մենք ձգտում ենք պարզել պատճառները»,- ասել է ափամերձ պահանության ծառայության ներկայացուցիչը։ Բծի տարածությունը կազմում է 4,8-ից 9,6 կմ:

Բիծը հայտնաբերվել է 20 միլ հեռու այն  տեղից, որտեղ 2010 թվականի ապրիլին տեղի ունեցած վթարի արդյունքում խորտակվել էր  BP ֆիրմային պատկանող Deepwater Horizon նավթահանող պլատֆորմը։ Վթարի արդյունքում Մեքսիկական ծոց էր արտահոսել 5 մլն բարել նավթ։ Deepwater Horizon-ի միջադեպն ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն էկոլոգիական աղետն էր: