Լիբիայի իշխանություններն մեղադրում են կոալիցիոն ուժերին՝ Մուամար Քադաֆիին ոչնչացնելու փորձի մեջ: «Դա բարբարոսական ռմբակոծումներ են, որը հակասում է ամերիկացիների եւ Արեւմուտքի բոլոր հայտարարություններին, թե իրենց խնդիր չեն դրել հարձակվել այդ պալատի վրա»,- ասել է Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը, լրագրողներին ցույց տալով Քադաֆիի Տրիպոլիում գտնվող պալատի ոչնչացված երեքհարկանի շենքը: Դա ընդամենը մի քանի քայլ է հեռու այն շենքից, որտեղ Քադաֆին ընդունում է արտասահմանցի հյուրերին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Լրագրողներին ցույց տալով հրթիռի բեկորները, Իբրահիմը նշել է, որ այդ գրոհի հետեւանքով ոչ մի մարդ չի տուժել: Նա հրաժարվել է հայտնել, թե որտեղ է գտնվում Քադաֆին:
Մինչ օտարերկրյա լրագրողները ուսումնասիրում էր Քադաֆիի պալատի ռմբակոծման հետեւանքները, Լիբիայի առաջնորդի կողմնակիցները իրենց վրա էին վերցրել «կենդանի վահանի» դեր եւ լիբիական ռեժիմին աջակցող կոչեր էին հնչեցնում: Նրանք հայրենասիրական երգեր են երգել եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների լիդերների հասցեին, հաղորդում է Euronews-ը:




























