Սալվադորում բնակվող մայա հնդկացիները հին արարողություն են իրականացրել, որպեսզի օգնեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իմաստուն որոշումներ կայացնել:

Արարողությունը տեղի է ունեցել մայաների զոհասեղանի մոտ` Սան-Սալվադորից 25 կմ դեպի հյուսիս-արեւելք: Շամանները կրակի մեջ մոմեր եւ կակաո են նետել եւ կոչ են արել հրաբուխներին, լեռներին ու նախնիներին արեւի էներգիա խնդրել ամերիկյան առաջնորդի համար, գրում է Lenta.ru-ն:

Օբաման Սալվադոր է այցելելու մարտի 22-23-ին: Այդ երկիրը, որտեղ պահպանվել են մայաների հին քաղաքակրթության հետքերը, կլինի Օբամայի լատինամերիկյան շրջագայության վերջին կետը: