Լիբիայում տեղի ունեցող ռմբակոծությունների ֆոնին նավթի համաշխարհային գները մարտի 21-ին դրական դինամիկա են ցույց տվել։ Ներդրողները անհանգստանում են, որ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական անկայունության պահպանումը կարող է բերել «սեւ ոսկու» մատակարարման լուրջ խաթարումների։

Նյու Յորքի էլեկտրոնային առքուվաճառքում թեթեւ WTI (Light Sweet Crude Oil) մակնիշի նավթի գինն աճել է մինչեւ 1,89, կամ 1,87 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 102,96 դոլարի։ Brent մակնիշի նավթի գինը բարձարացել է 1,93, կամ 1,69 դոլարով՝ հասնելով մինչեւ 115,86 դոլարի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։