Ստավրոպոլում ազգային մշակույթի տան հովանու ներքո կայացել է ազգային պարերի մրցույթի ընտրական փուլերը՝ «Կովկասի մարգարիտ» տարածաշրջանային փառատոնի շրջանակներում։
Ռուսաստանում լույս տեսնող հայկական «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնի փոխանցմամբ, մրցույթին մասնակցել են 4-ից 30 տարեկան կատարողներ ու համույթներ ամբողջ Ստավրոպոլից:
Բուդյոնովսկ քաղաքի հայկական «Արցախ» պարային համույթը, որի ղեկավարն է Արմեն Ավագյանը, այս անգամ էլ է հայտնվել լավագույննների շարքում։ Առաջիկայում երեխանները պետք է մասնակցեն «Կովկասի մարգարիտ» ազգային պարի մրցույթի եզրափակից փուլին, որը կայանալու է մայիսին:





























