Պետերբուրգցի 2 երիտասարդներ փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով ստացել են դանակի բազմաթիվ հարվածներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել կիրակի առավոտյան ժամը 5:20-ին:

Նախնական տվյալներով, երիտասարդները շաբաթ երեկոն  եւ կիրակի գիշերը անցկացրել են «Պիրամիդա» գիշերային ակումբում, իսկ տունդարձի ճանապարհին վեճի են բռնվել անցորդների խմբի հետ: Տուժեղների փոխանցմամբ, կռվի մասնակիցները կովկասցիներ են եղել: