Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը զգալի հաջողության է հասել G20-ի գագաթաժողովում սոցցանցերից ահաբեկչական տեսակոնտենտը հեռացնելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո, տեղեկացնում է AAP-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, փաստաթղթի ստորագրման առաջարկը, որը կխոչընդոտի ահաբեկչությունների մասին տեսանյութերի տարածմանը, առաջադրել է Ավստրալիայի վարչապետը։

Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչությունից հետո Մորիսոնն այս հարցի շուրջ համագործակցել է Նոր Զելանդիայի հետ։ Նշվում է, որ G20-ի բոլոր առաջնորդները համաձայնել են ստորագրել այդ հայտարարությունը։

Սպասվում է, որ ընդունված հայտարարության հիման վրա G20-ի երկրների ղեկավարները քաղաքական աջակցություն կստանան իրենց երկրներում նման գործողություններ իրականացնելու համար։