Կիպրոսի կառավարության մամուլի քարտուղար Պրոդրոմոս Պրոդրոմոուն հայտնել է, որ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը աջ ոտքի ազդոսկրի կոտրվածք է ստացել եւ կվիրահատվի, հայտնում է Associated Press-ը:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Կիպրոսի նախագահի առողջությանը ոչինչ չի սպառնում: Նրա խոսքով՝ Անաստասիադիսը ոսկորը կոտրել է Լիմասոլում դժբախտ դեպքի հետեւանքով: Կիպրոսի 72-ամյա նախագահը 2014 թվականի դեկտեմբերին սրտի վիրահատության էր ենթարկվել:





























