Ստավրոպոլի խանութներից մեկում մարտի 21-ի առավոտյան պայթյուն է որոտացել։
Դեպքը կատարվել է Երեւանի ժամանակով 08։40-ին Վելիչաեւսկովո գյուղի Սկոկովո փողոցում։ Պայթյունի հետեւանքով, շինությունն ամբողջովին փլուզվել է, կոտրվել են հարեւանությամբ գտնվող տների ապակիները, 72-ամյա մի կին թեթեւ վնասվածք է ստացել: Ուրիշ տուժածներ չկան։
Պայթյունի առաջին վարկածը գազի արտահոսքն էր, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ պայթյունի պատճառը չէր կարող դա լինել:
Երկրամասի ՆԳ գլխավոր վարչության հետաքննչական վարչության ներկայացուցիչ Տատյանա Տիշչենկոն հաստատել է լուրը, որ հնարավոր է խանութում պայթուցիկ սարք գործի դրված լինի։





























