Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին հրազենից ստացած վերքերից հիվանդանոցում մահացել է, հաղորդում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով ընդդիմադիր կայքերին եւ արաբական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ նշվում էր, որ Համիս Քադաֆին վիրավորվել է մարտի 19-ին Քադաֆիի Տրիպոլիում գտնվող նստավայրերից մեկի՝ Բաբ էլ-Ազիզիայի թիրախային ռմբակոծության ենթարկելու ժամանակ, որտեղ գտնվում էին Լիբիայի նախագահն ու նրա որոշ հարազատներ։





























