Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ամերիկյան հիմնական մրցակից Չինաստանի հետ կապերի կարեւորությունը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Չինաստանը «հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ» ունեն պատմական առեւտրային կապերի հիման վրա, եւ երկու երկրները «ավանդ են ներդնում տարածաշրջանային եւ գլոբալ կայունության» գործում։
Սի Ցզինպինն ասել է, որ Չինաստանը եւ Թուրքիան պետք է «անկեղծորեն ջանան պահպանել բազմակողմանի աշխարհակարգը ՄԱԿ-ի հետ միասին, միջազգային իրավունքի հիման վրա, գիտության եւ տեխնիկայի զարգացման շեշտադրմամբ»։
AP գործակալությունը այս հայտարարությունները գնահատել է որպես «հարված ԱՄՆ-ին» Պեկինի եւ Վաշինգտոնի առեւտրային տարաձայնությունների հիման վրա։
Թուրքիան չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարեւոր օղակն է Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի հետ տրիլիոն դոլար գումարով՝ նավահանգիստների, ավտոմայրուղիների, էլեկտրակայանների եւ այլ ենթակառուցվածքի շինարարության գծով։ Վաշինգտոնը քննադատում է այս նախաձեռնությունը, որը, նրա կարծիքով, կարող է մեծ պարտքերի տակ գցել աղքատ զարգացող երկրները, որոնք նրանք չեն կարող վերադարձնել։
Էրդողանն ավելի ու ավելի է մոտենում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, չնայած ԱՄՆ-ի հետ Թուրքիայի կապերին, եւ ամուր դիմակայում է Վաշինգտոնի պահանջին՝ հրաժարվել ռուսական Ս-400 համակարգերի գնումից։





























