Ռուսաստանում հրթիռային համալիրների արտադրությունը 2013 թվականին փաստացի կկրկնապատկվի։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի  վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով, հրթիռային համալիրների արտադրության յուրացման համար մինչեւ 2020 թվականը կծախսվի 77միլիարդ ռուբլի։  Ֆինանսավորումը կկատարվի  սպառազինության 2011-2020թ. պետական ծրագրերի շրջանակներում։