Գվատեմալայի առաջին տիկին Սանդրա Տորեսը բաժանվում է ամուսնուց՝ երկրի նախագահ Ալվարո Կոլոմից, որպեսզի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին։

Պաշտոնական տվյալներով, զույգն արդեն դիմել է դատարան։ Փաստաթղթերի մեջ նշվում է, որ Տորեսը եւ Կոլոմը բաժանման հարցում համաձայնության են եկել։ Նման դեպքում, զույգը կբաժանվի առանց քաշքշուկների, գրում է Lenta.ru-ն:

Նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին Սանդրան հայտարարել էր դեռ մարտի սկզբին: Առաջին տիկինն առաջադրվել է ամուսնու ղեկավարած Սոցիալիստական Ազգային հույսի միության կողմից:

Ամուսինների որոշումը տարակուսանք է առաջացրել ընդիմադիր շարժման ղեկավար Օտտո Պրես Մոլինիի կուսակցությունում։ Ընդիմադիրները հիշեցրել են, որ ըստ երկրի սահմանադրական օրենքների, 186-րդ հոդվածը թույլ չի տալիս նախագահի հարազատներին եւ ընտանիքի անդամներին մասնակցել նախագահական ընտրություններին։