Ահազանգ է ստացվել, որ մարտի 21-ին Երեւան քաղաքի Զաքյան փողոցի 1-ին նրբանցքի, 1-ին շենքի թիվ 11 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է 78-ամյա Ասյա Մելիքյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:





























