Մոսկվայում նոր ահաբեկչություն է սպասվում՝ Ինգուշեթիայից ժամանած մահապարտուհու մասնակցությամբ։ Հանրապետության ոստիկանությունն արդեն օգնության համար դիմել է Մոսկվայի եւ Մերձմոսկվայի իր գործընկերներին: Նրանք փորձում են գտնել ահաբեկչուհուն: Կասկածյալի հասակը 165-սմ է, աչքերը շականակագույն, իսկ մազերը կարճ են՝ ուսերի վրա։
Ինգուշեթիայի ոստիկանների տվյալներով, 24-ամյա Մալիկա Տուրազովան գրոհայինի այրի է, նրա ամուսինը զոհվել է 2005թ՝ հատուկ օպերացիայի ժամանակ։ Մալիկան պատրաստվում է պայթեցնել իրեն՝ վրեժից դրդված։ Վեց տարի առաջ մահացած ամուսնու հետ զոհվել էր նաեւ իր եղբայրը։
Աղջկան արդեն երկար ժամանակ է, որ հետեւում են, իսկ մեկ շաբաթ առաջ նա անհետացել է։ Նրա տան խուզարկության ժամանակ իրավապահները գտել են վահաբական գրականություն եւ ինքնաշեն զենք պատրաստելու տեղեկագիրք։ Իրավապահները գիտեն աղջկա բոլոր բջջային հեռախոսահամարներին։ Կա տեղեկություն, որ նա ոչ թե ինգուշ է, այլ՝ չեչեն:





























