Սննդային թունավորման նախանշաններով, մարտի 21-ի կեսօրին Կապան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39ա շենքի թիվ 16 բնակարանի բնակիչներ ՝ 45-ամյա Ֆլորա Կարենի Սարգսյանը , 48-ամյա Սուսան եւ 47-ամյա Սիլվա Ռաֆիկի  Սարգսյանները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով թունավորման պատճառ է հանդիսացել սննդում օգտագործված կանաչեղենը: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը՝ժամը 13.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ բնահյութից (էսենցիա) թունավորումով  Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 80-ամյա Մկրտիչ Գալոյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մարտի 22-ին՝ ժամը 01.00-ին , տեղեկատվություն է ստացվել, որ  դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 32 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 32-ամյա Մարո Մարտիրոսյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: