Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ, Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին դիմել է նոբելյան կոմիտեին, խնդրելով զրկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նոբելյան մրցանակից, որը նա ստացել է 2009 թվականին:
Ժիրինովսկում կարծիքով, Օբամային Նոբելյան մրցանակի հանձնումը չի համապատասխանում Լիբիայում ԱՄՆ գործողություններին:
«Այդ ինչպիսի խաղաղապահններ են դրանք, որ «Թամահաուք»-ներով ռբակոծում են ողջ երկրի տարածքը»-ասել է Ժիրինովսկին եւ հավելելով, որ ԱՄՆ-ի գործողությունները «ագրեսիայի ակտ» է եւ կարող է դիտարկվել որպես «գաղութարարական քաղաքականություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելում է միայն ցամաքային ներխուժումը Լիբիայի տարածք:
Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:
Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։
Լիբիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այդ հարվածներից մահացել է ավելի քան 60 խաղաղ բնակիչ, այնինչ արեւմտյան երկրները այդ տվյալները չեն հաստատում:





























