Թբիլիսիում դպրոցի հայկական դասարանում պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Ինչպես հայտնում են տեղացիները, այս պահին Չոլոկաշվիլիի փողոցում գտնվող ուսումնական հաստատության մոտ սակրավորներ եւ կինոլոգներ են աշխատում:

Պայթուցիկ  սարքը հայտնաբերել է պահակը: Պարապմունքները դպրոցում որոշ ժամանակ չեն ընթանում վերանորոգման պատճառով: