Հայաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Ինչպես ենթադրվում էր, կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները լիովին աջակցել են օրինագիծը` ներկայացնելով նրա բազմաթիվ «արժանիքները»: Իսկ քանի որ «Ժառանգությունը» բոյկոտում է Ազգային Ժողովի նիստերը, փաստաթուղթը քննադատելու գործը մնացել էր Դաշնակցության հույսին, որն, ի դեպ, այլընտրանքային տարբերակ էր մշակել եւ ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, կուսակցությունը չի ցանկանում, որ Հայաստանը «հին, կոտրած տաշտակի առջեւ» մնա: Պատգամավորը անհուսալի է համարել բազմակի քվեարկության դեպքերը կանխելու մեխանիզմները, որոնք նախատեսված են կոալիցիոն տաբերակով:





























