Մերձմոսկվայում ձեռբակալել են  հայաստանի երկու քաղաքացիների, որոնք կասկածվում են Նեգանսկի շրջանում Ֆրանսիացիներին թալանելու մեջ։ Չարագործներն արտասահմանցիներից գողացել են 400 եվրո, բանկային քարտեր, փաստաթղթեր եւ զարդեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳ գլխավոր վարչությունից:

ֆրանսիացիները Մոսկվա էին ժամանել  պլստմասայից սպասք է արտադրող ռուս-գերմանական կազմակերպության հրավերով՝ մասնագիտական խորհրդատվության համար։

«Գործուղման վերջին երիտասարդները որոշել են մոտակա սրճարանում հանգստանալ։ Նրանց սեղանից քիչ այն կողմ  նստած են եղել Հայաստանի քաղաքացիներ։ Երբ հյուրերը փորձել են վճարել, հայ երիտասարդները նկատել են նրանց դրամապանակի պարունակությունը»- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ հյուրանոցի ճանապարհին 20-ամյա հանցագործները հետեւել են արտասահմանցիներին եւ ուժ գործադրելով գողացել մեծ գումար եւ փաստաթղթեր։ Ոստիկաննությունը քրեական գործ է հարուցել, որը նախատեսում է 12 տարվա ազատազրկում։