Մինչեւ մայիս Գերմանիայում կարող են մնալ աշխատող 17 ատոմակայաններից միայն 4-ը, հաղորդում է Die Welt-y: Բացի 7 հին ատոմակայաններից, որոնք մարտի սկզբին հանվել են շահագործումից երեք ամսով, նախատեսվում է փակել եւս 5 ատոմակայաններ:
Մայիսի վերջին կայանալու է մորատորիումի ժամկետների հստակեցում եւ պրոֆիլակտիկ անջատումներ: Մայիսի 21-22-ին անջատվելու են միանգամից 13 ատոմակայաններ, `7 հին, ատոմակայաններ, 5 նոր եւ Կրյումել» կայանը, որը շահագործումի հանվել էր դեռ 2009թ.:
Այսպիսով, գերմանական էներգետիկ համակարգը զրկվելու է 15 գիգավատտ էներգիայից, որը գերմանական ատոմակայանների արտադրած էներգիայի 75 տոկոսն է:




























